UATE-ն և ArmSec Հիմնադրամը շարունակում են ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի, բաց կոդերով համակարգերի և մասնավոր ընկերությունների հարթակների տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարք:

Թվով 6-րդ ArmBounty-ն կմեկնարկի 2022 թվականի փետրվարի 25-ին ժամը 18:00 և կտևի 20 ժամ: Հանդիպման վայրը՝ ISTC:

Հաղթող թիմերի համար ինչպես միշտ նախատեսված է մրցանակ:

Բոլոր մասնակիցները պարտավոր են լինել մրցույթի վայրում և ներկայացնել վավեր անձը հաստատող փաստաթուղթ: Հեռավար միացնում չի լինելու:

Կարծիքներ

  • ԱՏԶՄ հիմնադիր՝
    Կարեն Վարդանյան

    «Մեր երիտասարդության ներուժը մեր երկրի անվտանգության ամենահավաստի երաշխիքն է»

  • OWASP Armenia-ի համահիմնադիր՝
    Վահագն Թուխարյան

    «Չկան խոցելի կամ անխոցելի էլ. Կառավարման համակարգեր, կան չտեստավորված կամ տեստավորված համակարգեր»

  • ArmSec Հիմնադրամի համահիմնադիր՝
    Սամվել Մարտիրոսյան

    «Պետական համակարգը ներքին ուժերով ամբողջությամբ ապահով լինել չի կարող, միայն համայնք - պետություն համագործակցությունն է, որ կարող է իրական անվտանգություն ապահովել»

  • Head of Information Security ServiceTitan՝
    Cassio Goldschmidt

    «ArmBounty is Armenia's premier bug bounty event. The security researchers at ArmBounty demonstrated a broad knowledge of exploitation techniques and mastery of tools while hunting for findings.»